Կապ մեզ հետ +374 33 030030

Berlitz

Ինչո՞ւ սովորել ռուսերեն Բեռլիցի հետ։
Սովորիր Ռուսերեն

Առցանց Լեզուներ

Բոլոր լեզուները Անգլերեն Հայերեն Ֆրանսերեն Իտալերեն Ռուսերեն Արաբերեն Գերմաներեն
Մեծահասակներ

Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի անհատական դասեր Լեզվի խմբակային դասեր մեծահասակների համար Լեզվի որակավորման առցանց ստուգում
Բիզնես

Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Բիզնես անգլերեն Լեզվի գիտելիքների ստուգում
Երեխաներ և Դեռահասներ

Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Անգլերենի և այլ լեզուների մասնավոր դասընթացներ երեխաների և դեռահասների համար Լեզվի խմբակային արտադպրոցական դասեր
Կապվեք

Կապ Լեզվի կենտրոն իմ տարածքում
Home | Ռուսերեն



Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում գերիշխող աշխարհի ամենամեծ երկրներից է թե տնտեսական, և թե մշակութային առումով: Այս և շատ այլ պատճառներով ռուսերենը աշխարհի ամենակարևոր լեզուներից մեկն է: Berlitz-ում մենք ավելի ենք հեշտացնում ռուսերեն սովորելը` օգտագործելով լեզուների ուսուցման փորձված տեխնիկաներ: Բեռլիցում ռուսաց լեզվի դասընթացները հիմնված են Բեռլից մեթոդի վրա, որը կենտրոնացած է լեզվի իմերսիվ ուսուցման վրա: Երբ սկսեք հաճախել ռուսերենի դասընթացների Բեռլիցում, ապա անմիջապես կսկսեք խոսել այս լեզվով։ Հավաստագրված լեզվակիր մեր դասընթացավարները մասնագիտացված են և՛ ռուսերենի, և՛ այս իմերսիվ լեզվի տեխնիկայի հարցում, ինչը թույլ է տալիս նրանց արագ սովորեցնել ձեզ ռուսերեն:

Բեռլիցի ռուսերենի դասընթացների ընթացքում, դուք ուսումնասիրում եք ռուսական մշակույթը, ինչը ձեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ լեզվի կիրառումը: Թեև ռուսաց լեզվի հիմունքներ սովորելը շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է օգտագործվում լեզուն: Դա ներառում է ոչ վերբալ հաղորդակցման ազդանշաններ, ձեռքի շարժումներ, բառերի ընտրություն և շատ ավելին: Ռուսական մշակույթի այս ուսուցումն առանձնացնում է ռուսաց լեզվի դասընթացները Բեռլիցում: Բեռլիցի հետ ռուսերեն սովորելուց հետո դուք վստահ կզգաք ձեզ՝ շփվելով բնիկների հետ ցանկացած միջավայրում:





Ռուսերենի առցանց դասեր

Ռուսերենի առցանց դասերը Berlitz-ի հետ ավելի են հեշտացնում ուսուցման սկիզբը: Դուք հնարավորություն կունենաք սովորել ցանկացած վայրում, քանի դեռ ունեք հուսալի ինտերնետ կապ։ Այս ճկունությունը նշանակում է, որ դուք կարող եք ինտեգրել ռուսերենի դասընթացները ձեր առօրյա կյանքում: Սա նշանակում է, որ դուք կարող եք մասնակցել ռուսերենի ձեր դասերին աշխատավայրում, տանը կամ ճանապարհին: Այն ամենը, ինչ ձեզ հարմար է, հնարավոր է ռուսերենի առցանց դասընթացների միջոցով Berlitz-ի հետ:

Ամենակարևորը, դուք կարող եք առցանց սովորել ռուսերեն ՝ օգտագործելով լեզվի ուսուցման նույն փորձված տեխնիկաները, որոնք առկա են մեր դեմ առ դեմ դասընթացներում: Դուք կշարունակեք սովորել Berlitz-ի կողմից հավաստագրված ուսուցչի հետ և կշարունակեք ստանալ լեզվի իմերսիվ ուսուցում: Միակ տարբերությունն այն է, որ լեզվի կենտրոն գնալու փոխարեն դուք կհանդիպեք թվային միջավայրում, որն ապահովում է հաղորդակցության և փոխգործակցության նույն մակարդակը:





Ռուսերենի անհատական ​​պարապմունքներ

Berlitz-ն առաջարկում է ռուսաց լեզվի դեմ առ դեմ դասընթացներ մեր մի քանի կենտրոններում: Դեմ առ դեմ դասերը ներառում են դասեր լեզվակիր դասընթացավարի հետ, ով դասավանդում է Բեռլից մեթոդով, խրախուսելով բնական խոսքի հմտությունները, որպեսզի կարողանաք խոսել ձեր ընտրած լեզվով առաջին իսկ օրվանից:

Պարզեք, թե արդյոք կա Բերլից լեզվի կենտրոն ձեր մոտակայքում՝ մեր անհատական դասերի տարբերակներն ուսումնասիրելու համար:











Ինչու՞ սովորել ռուսերեն:

Ամբողջ աշխարհում ուսերենով խոսում է 144 միլիոն մարդ՝ այն դարձնելով աշխարհի ամենատարածված հինգ լեզուներից մեկը: Այն ունի նաև հսկայական մշակութային և սոցիալական նշանակություն, քանի որ շատ խոշոր կազմակերպություններ և զբոսաշրջային ուղղություններ տեղակայված են ռուսալեզու երկրներում: Ռուսերեն սովորելը կարող է մեծ հնարավորություններ տալ ինչպես բիզնեսի, այնպես էլ ճանապարհորդության համար:



Ինչու՞ սովորել Բեռլիցի հետ:

Ձեռք բերեք լեզվական հմտություններ, մշակութային ընկալում և վստահություն՝ ընդլայնելու ձեր աշխարհայացը

Բեռլիցի հետ:

Մշակութային ընկալում

Լեզուների ուսուցումն ու մշակութային ընկալումը համատեղելով՝ մենք ձեզ տալիս ենք տվյալ երկրում ապրելու և աշխատելու հնարավորինս մոտ փորձառություն։









Բեռլիցի մեթոդ

Ապացուցված, իմերսիվ տեխնիկա, որը կարող է հարմարեցվել ձեր կարիքներին՝ տալով ձեզ վստահություն և հմտություն անմիջապես խոսելու նոր լեզվով։

Ճկունություն

Անկախ ձեր ուսուցման ոճից կամ իրավիճակից, մենք կստեղծենք հարմարեցված ծրագիր, որը կհամապատասխանի ձեր կարիքներին։ Սովորեք առցանց կամ դեմ առ դեմ, դասընթացավարի հետ կամ ինքնուրույն։



Արագ արդյունքներ

Ավելի արագ դարձեք լեզվի վարժ տիրապետող։ Ավելի քիչ ժամանակ ծախսեք ուսուցման վրա՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նրան, ինչ ձեզ համար ամենակարևորն է։

Իմանալ ավելին

Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին:
Անուն * Էլ Հասցե * Հետաքրքրող լեզուն * Ազգանուն * Հեռախոսահամար * Դասընթացների որ տեսակն է Ձեզ հետաքրքրում? * Հաղորդագրություն Ես ցանկանում եմ Բեռլից Երևան Արմենիայի կողմից էլ․ փոստով տեղեկություններ և հատուկ առաջարկներ ստանալ։ Ես կարող եմ ցանկացած պահի հետ վերցնել իմ համաձայնությունը՝ էլ․ նամակ ուղարկելով info@berlitz-yerevan.am հասցեին
Berlitz * +374 33 030030 Գտեք դասընթացը Առցանց Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Լեզվի որակավորման առցանց ստուգում Բեռլիցի մասին Բեռլիցի մասին Բեռլիցի մեթոդը Բեռլիցի հետ սովորելը Բեռլիցի՝ լեզվի իմացության մակարդակներ Ինչո՞ւ սովորել Բեռլիցի հետ Կապվեք Կապվեք մեզ հետ Լեզվի կենտրոն իմ տարածքում Կարիերա Բեռլիցում Berlitz ողջ աշխարհով մեկ

Հեղինակային իրավունք 2019 Berlitz

Տվյալների պաշտպանություն Դրոշմակնիք & իրավական ծանուցումներ