Կապ մեզ հետ +374 33 030030

Berlitz

Ինչո՞ւ սովորել Բեռլիցի հետ

Առցանց Լեզուներ

Բոլոր լեզուները Անգլերեն Հայերեն Ֆրանսերեն Իտալերեն Ռուսերեն Արաբերեն Գերմաներեն
Մեծահասակներ

Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի անհատական դասեր Լեզվի խմբակային դասեր մեծահասակների համար Լեզվի որակավորման առցանց ստուգում
Բիզնես

Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Բիզնես անգլերեն Լեզվի գիտելիքների ստուգում
Երեխաներ և Դեռահասներ

Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Անգլերենի և այլ լեզուների մասնավոր դասընթացներ երեխաների և դեռահասների համար Լեզվի խմբակային արտադպրոցական դասեր
Կապվեք

Կապ Լեզվի կենտրոն իմ տարածքում
Home

Բեռլիցն առաջարկում է լեզվի ուսման ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցը` համադրելով մշակութային գիտակցության ուսուցումը նոր ձեռքբերված հմտությունների կիրառման առավելագույն արդյունավետության նպատակով:

Ուսուցման ճկուն տարբերակների և հարմարեցված ուսուցման ծրագրերի շնորհիվ Դուք անմիջապես ձեռք կբերեք նոր լեզվով հաղորդակցվելու հմտություններ և ինքնավստահություն:



Լեզու սովորելու գաղտնիքը՝ ներգրավվածություն



Մեզնից յուրաքանչյուրն ունի օտար լեզու սովորելու ունակություն: Նախկինում լեզու սովորելու լավագույն միջոցը արտերկիր տեղափոխվելն ու նոր լեզվի և մշակույթի հետ միաձուլումն էր: Սակայն սա սովորաբար թանկ է և ոչ միշտ հասանելի շատերիս համար:

Մեր ուսանողներն այն կարծիքին են, որ Բեռլիցի հետ ուսումնառությունը լավագույն այլընտրանք է արտերկիր տեղափոխվելու փոխարեն:







1. Ամենաարդյունավետ

Բեռլիցի կողմից առաջարկվող լեզվի ուսումը ապահովում է ներգրավածության փորձառություն: Բեռլից մեթոդը ստեղծվել է 1878թ.-ին մեր հիմնադրի կողմից և մինչ օրս համարվում է լեզուների ուսուցման ամենաարդյունավետ մեթոդը: Դասերն առաջին իսկ օրվանից անցկացվում են թիրախային լեզվով, և յուրաքանչյուր վարժության հիմքում ընկած են Ձեր պահանջներին համապատասխան ուսուցման որոշակի նպատակներ:

Լեզուն ներկայացված է կենցաղային իրավիճակների, և ոչ թե ակադեմիական թարգմանությունների կամ քերականական կանոնների համատեքստում, և չի ընդգրկում առօրյա կյանքում չկիրառվող անհասկանալի արտահայտություններ:

Դասերն անցկացվում են պրակտիկ և ցուցադրական մեթոդների կիրառմամբ, որը Ձեզ օգնում է կարճ ժամանակում յուրացնել Ձեր սովորածը և անցում կատարել հաջորդ մակարդակ:

2. Արագ և արդյունավետ առաջընթաց

Բեռլիցն առաջարկում է ուսուցման մի կարգ, որն ապահովում է արագ և արդյունավետ առաջընթաց:

Նախևառաջ, մենք գնահատում ենք Ձեր լեզվական նպատակներն ու գիտելիքների մակարդակը, որպեսզի կարողանանք առաջարկել Ձեզ համար ամենաարդյունավետ ծրագիրը:

Ձեր ծրագրի ընթացքում պարբերաբար կկիրառվեն ուղենիշեր, որոնց միջոցով Դուք կգնահատեք Ձեր առաջադիմությունը և կստանաք լրացուցիչ աջակցություն Ձեր ուսումնառության ընթացքում:

Մենք պարբերաբար կգնահատենք Ձեր հմտությունները, և թե որքանով եք ըմբռնել դասերը՝ վերլուծելու համար Ձեր առաջընթացը և հաջորդ մակարդակ տեղափոխելու անհրաժեշտությունը: Դուք անգամ կստանաք Ձեր ձեռքբերումները հավաստող վկայական: Մեր կողմից կիրառվող մեթոդի շնորհիվ Դուք անընդմեջ կբարելավեք Ձեր գիտելիքները՝ չդոփելով նույն տեղում: Այսպիսով, Դուք կարող եք ավելի քիչ ժամանակ տրամադրել նոր լեզվի ուսուցմանը և ավելի շատ ժամանակ՝ Ձեր աշխատանքին, ընտանիքին կամ բացահայտելուն աշխարհի նոր անկյուններ:

3.Մշակութային գիտակցության կարևորությունը

Նոր լեզու սովորելու առավելությունն այն է, որ Դուք կարողանում եք բացահայտել այդ լեզվի մշակույթը:

Մեր կողմից կիրառվող ուսումնական մեթոդաբանությունը ներառում է մշակութային կարևոր դասընթացներ, որոնք օգնում են օգտագործել նոր լեզվական հմտությունները համապատասխան համատեքստում:

Մենք կսովորեցնենք Ձեզ խուսափել մշակույթների միջև ծագող անհարմար իրադրություններից՝ բիզնես հանդիպումներից մինչև սոցիալական իրավիճակներ: Մեր՝ «Մշակութային ուղեցույց» մեթոդը կօգնի Ձեզ բացահայտել Ձեր մշակութային նախասիրությունները, և թե դրանք ինչ ազդեցություն ունեն Ձեզ վրա՝ տարբեր մշակույթների հետ հաղորդակցվելիս:

Մենք տալիս ենք Ձեզ արտերկրում ապրելու և աշխատելու ճշգրիտ փորձառություն՝ լեզվի խորացված ուսուցումը համադրելով մշակութային գիտակցության հետ:

4. Սովորե՛ք ինչպես Ձեզ հարմար է

Մեր բոլոր ուսուցիչները պատրաստակամությամբ և նվիրումով օգնում են Ձեզ զարգացնել Ձեր լեզվական հմտությունները։ Առցանց ուսումնական հարթակի շնորհիվ մեր կողմից առաջարկվող դասերը հասանելի են ամենուր և ամեն պահ: Մենք նաև առաջարկում ենք հեռավար ուսուցում: Եթե նախընտրում եք մասնավոր ուսուցում, ապա մենք Ձեզ առաջարկում ենք դասեր աշխարհի՝ մեր ավելի քան 500 լեզվի կենտրոններում կամ այլ բազում ուսումնական վայրերում: Մենք կարող ենք կազմակերպել դասեր նույնիսկ Ձեր աշխատավայրում կամ Ձեզ հարմար ցանկացած վայրում: Փնտրու՞մ եք բիզնեսի վերապատրաստման ծրագրեր:

Մենք առաջարկում ենք անհատականացված դասեր ընկերությունների ղեկավարների համար: Անկախ Ձեր ընտրած տարբերակից, մենք ծրագիրը կհամապատասխանեցնենք Ձեր նպատակներին, իրավիճակին և ուսման ոճին:

Բացահայտե՛ք Ձեր աշխարհը Բեռլիցի հետ։

Շուրջ 140 տարի Բեռլիցը օգնել է հաղորդակցվել միլիոնավոր մարդկանց՝ գլխավոր գործադիր տնօրեններից մինչև նախագահներ, հայտնի մարդիկ և համաշխարհային կարգի մարզիկներ:

Բացահայտե՛ք Ձեր աշխարհը: Սովորե՛ք լեզու այսօր:





Իմանալ ավելին

Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին:
Անուն * Էլ Հասցե * Հետաքրքրող լեզուն * Ազգանուն * Հեռախոսահամար * Դասընթացների որ տեսակն է Ձեզ հետաքրքրում? * Հաղորդագրություն Ես ցանկանում եմ Բեռլից Երևան Արմենիայի կողմից էլ․ փոստով տեղեկություններ և հատուկ առաջարկներ ստանալ։ Ես կարող եմ ցանկացած պահի հետ վերցնել իմ համաձայնությունը՝ էլ․ նամակ ուղարկելով info@berlitz-yerevan.am հասցեին
Berlitz * +374 33 030030 Գտեք դասընթացը Առցանց Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Լեզվի որակավորման առցանց ստուգում Բեռլիցի մասին Բեռլիցի մասին Բեռլիցի մեթոդը Բեռլիցի հետ սովորելը Բեռլիցի՝ լեզվի իմացության մակարդակներ Ինչո՞ւ սովորել Բեռլիցի հետ Կապվեք Կապվեք մեզ հետ Լեզվի կենտրոն իմ տարածքում Կարիերա Բեռլիցում Berlitz ողջ աշխարհով մեկ

Հեղինակային իրավունք 2019 Berlitz

Տվյալների պաշտպանություն Դրոշմակնիք & իրավական ծանուցումներ