Կապ մեզ հետ +374 33 030030

Berlitz

Ինչո՞ւ սովորել հայերեն Բեռլիցի հետ։
Սովորիր Հայերեն

Առցանց Լեզուներ

Բոլոր լեզուները Անգլերեն Հայերեն Ֆրանսերեն Իտալերեն Ռուսերեն Արաբերեն Գերմաներեն
Մեծահասակներ

Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի անհատական դասեր Լեզվի խմբակային դասեր մեծահասակների համար Լեզվի որակավորման առցանց ստուգում
Բիզնես

Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Բիզնես անգլերեն Լեզվի գիտելիքների ստուգում
Երեխաներ և Դեռահասներ

Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Անգլերենի և այլ լեզուների մասնավոր դասընթացներ երեխաների և դեռահասների համար Լեզվի խմբակային արտադպրոցական դասեր
Կապվեք

Կապ Լեզվի կենտրոն իմ տարածքում
Home | Հայերեն



Բեռլիցի հետ հայերեն սովորելը թույլ կտա առաջին իսկ օրվանից ամբողջությամբ ներգրավվել լեզվի մեջ: Դասընթացի ընթացքում դուք լեզվակիր դասընթացավարի հետ կխոսեք հայերեն և կսովորեք լեզուն գործնական, իրական կյանքին առնչվող զրույցների միջոցով: Դուք կարող եք ընտրել դասընթացի այն ձևաչափը, որը լավագույնս կհամապատասխանի ձեզ՝ անհատական, հատուկ ձեզ հարմարեցված դասընթացներ կամ խմբակային, եթե ցանկանում եք շփվել ձեր հասակակիցների հետ։

Բեռլիցի հայերենի դասընթացները կծանոթացնեն ձեզ նաև այն մշակութային կոնտեքստին, որն անհրաժեշտ է լեզուն հասկանալու և վարժ կիրառելու համար: Բեռլից մեթոդով հայերեն սովորելուց հետո դուք ձեզ վստահ կզգաք տեղացիների հետ զրուցելիս:









Բեռլիցի հետ հայերեն սովորելու առավելությունները





Հայերենի առցանց դասեր

Մեր առցանց դասերի միջոցով դուք կարող եք կազմակերպել ձեր ուսուցումը սեփական գրաֆիկով և ձեր նախընտրած վայրից՝ ստանալով նույն առավելությունները, որոնք կստանայիք դեմ առ դեմ դասընթացների պարագայում: Մենք առաջարկում ենք մասնավոր և խմբակային դասեր, որոնց ընթացքում դուք իրական ժամանակում կշփվեք ձեր դասընթացավարի և գործընկերների հետ, և դասընթացավարի կողմից շարունակաբար կստանաք ​​արձագանքներ:

Դուք կարող եք առցանց սովորել հայերեն ձեզ հարմար տեմպով, որը համապատասխանում է ձեր ուսումնական նպատակներին:





Հայերենի անհատական ​​դասեր

Հայերենի դասերին կարող եք հաճախել անհատապես կամ խմբով՝ այցելելով մեր լեզվի դպրոց։ Բեռլիցի կողմից հավաստագրված լեզվակիր ուսուցիչները կուղղորդեն ձեզ դասընթացների ընթացքում և կարճ ժամանակում կսովորեցնեն խոսել հայերեն:

Պարզեք, թե արդյոք ձեր մոտակայքում կա Բեռլից լեզվի կենտրոն և ձեռք բերեք վարժ խոսակցական հմտություններ:











Ինչու՞ սովորել հայերեն:

Հայերենը հետաքրքիր հին լեզու է, որով խոսում է ավելի քան 6 միլիոն մարդ: Այս հնդեվրոպական լեզուն սովորելը կօգնի ձեզ ավելին իմանալ Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:

Հայոց լեզուն համարվում է բարդ լեզու պատմական և մշակութային պատճառներով: Հայերենի իմացությունը օգտակար կլինի, եթե հաջորդ անգամ այցելեք կովկասյան տարածաշրջան, կամ եթե պլանավորում եք այցելել կամ աշխատել Հայաստանում։



Ինչու՞ սովորել Բեռլիցի հետ:

Ձեռք բերեք լեզվական հմտություններ, մշակութային ընկալում և վստահություն՝ ընդլայնելու ձեր աշխարհայացը

Բեռլիցի հետ:

Մշակութային ընկալում

Լեզուների ուսուցումն ու մշակութային ընկալումը համատեղելով՝ մենք ձեզ տալիս ենք տվյալ երկրում ապրելու և աշխատելու հնարավորինս մոտ փորձառություն։









Բեռլիցի մեթոդ

Ապացուցված, իմերսիվ տեխնիկա, որը կարող է հարմարեցվել ձեր կարիքներին՝ տալով ձեզ վստահություն և հմտություն անմիջապես խոսելու նոր լեզվով։

Ճկունություն

Անկախ ձեր ուսուցման ոճից կամ իրավիճակից, մենք կստեղծենք հարմարեցված ծրագիր, որը կհամապատասխանի ձեր կարիքներին։ Սովորեք առցանց կամ դեմ առ դեմ, դասընթացավարի հետ կամ ինքնուրույն։



Արագ արդյունքներ

Ավելի արագ դարձեք լեզվի վարժ տիրապետող։ Ավելի քիչ ժամանակ ծախսեք ուսուցման վրա՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նրան, ինչ ձեզ համար ամենակարևորն է։

Իմանալ ավելին

Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին:
Անուն * Էլ Հասցե * Հետաքրքրող լեզուն * Ազգանուն * Հեռախոսահամար * Դասընթացների որ տեսակն է Ձեզ հետաքրքրում? * Հաղորդագրություն Ես ցանկանում եմ Բեռլից Երևան Արմենիայի կողմից էլ․ փոստով տեղեկություններ և հատուկ առաջարկներ ստանալ։ Ես կարող եմ ցանկացած պահի հետ վերցնել իմ համաձայնությունը՝ էլ․ նամակ ուղարկելով info@berlitz-yerevan.am հասցեին
Berlitz * +374 33 030030 Գտեք դասընթացը Առցանց Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Լեզվի որակավորման առցանց ստուգում Բեռլիցի մասին Բեռլիցի մասին Բեռլիցի մեթոդը Բեռլիցի հետ սովորելը Բեռլիցի՝ լեզվի իմացության մակարդակներ Ինչո՞ւ սովորել Բեռլիցի հետ Կապվեք Կապվեք մեզ հետ Լեզվի կենտրոն իմ տարածքում Կարիերա Բեռլիցում Berlitz ողջ աշխարհով մեկ

Հեղինակային իրավունք 2019 Berlitz

Տվյալների պաշտպանություն Դրոշմակնիք & իրավական ծանուցումներ