Կապ մեզ հետ +374 33 030030

Berlitz

Տվյալների պաշտպանություն

Առցանց Լեզուներ

Բոլոր լեզուները Անգլերեն Հայերեն Ֆրանսերեն Իտալերեն Ռուսերեն Արաբերեն Գերմաներեն
Մեծահասակներ

Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի անհատական դասեր Լեզվի խմբակային դասեր մեծահասակների համար Լեզվի որակավորման առցանց ստուգում
Բիզնես

Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Բիզնես անգլերեն Լեզվի գիտելիքների ստուգում
Երեխաներ և Դեռահասներ

Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Անգլերենի և այլ լեզուների մասնավոր դասընթացներ երեխաների և դեռահասների համար Լեզվի խմբակային արտադպրոցական դասեր
Կապվեք

Կապ Լեզվի կենտրոն իմ տարածքում
Home | Տվյալների պաշտպանություն



Տվյալների Պաշտպանության Հայտարարագիր

Ա. Տվյալների մշակման պատասխանատու մարմին

Այս կայքի շրջանակներում և Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (GDPR) դրույթների
համաձայն անձնական տվյալների մշակման պատասխանատու մարմինն է՝ Բեռլից Հայաստան-ը:

Տվյալների պաշտպանության սույն հայտարարագրում, ցանկանում ենք տեղեկացնել, թե որքանով են Ձեր
անձնական տվյալները (այսուհետ որպես «Տվյալներ») մշակվում:

Բ. Տվյալների մշակում

Մեր կայքի գործարկման համար մենք մշակում ենք տվյալներ: Այդ տվյալների մշակումը ներառում է նաև տվյալների բացահայտում՝ փոխանցելով դրանք այլ ընկերություններ:

Տվյալների փոխանցումը ԱՄՆ ղեկավարվում է Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որն է՝ ԵՄ-ԱՄՆ գաղտնիության պաշտպանմամբ: Սույն որոշմամբ, Հանձնաժողովը հաստատում է դեպի ԱՄՆ տվյալների փոխանցման նկատմամբ կիրառելի երաշխիքները ԵՄ-ԱՄՆ գաղտնիության պաշտպանման հիման վրա, որը համապատասխանում է ԵՄ-ում անձնական տվյալների պաշտպանության ստանդարտներին: Մեր կողմից ԱՄՆ տվյալների փոխանցման դեպքում, մենք նշում ենք մեր ծառայությունների մատակարարների մասնակցությունը ԵՄ-ԱՄՆ գաղտնիության պաշտպանման շրջանակներում:

Ստորև բերված են օգտագործված տվյալների մշակման նպատակները, օրինական հիմքերը, ստացողները և դեպի երրորդ երկրներ փոխանցումները ՝

ա) Գրանցման ֆայլ

Ձեր այցը մեր կայքէջեր գրանցվում է գրանցման ֆայլում: Այդ դեպքում մշակվում են հետևյալ տվյալները՝ մուտք գործած յուրաքանչյուր կայքէջի անունը, մուտքի ամսաթիվն ու ժամը, փոխանցված տվյալների ծավալը, բրաուզերի/դիտարկիչի տեսակն ու տարբերակը, ձեր կողմից օգտագործված օպերացիոն համակարգը, հղիչ URL-ը (նախորդ այցելած կայքէջը), Ձեր IP հասցեն և մուտքի հարցման պրովայդերը: Այս ամենն անհրաժեշտ է կայքի անվտանգության ապահովման համար: Մենք մշակում ենք տվյալները համապատասխանաբար ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) զ) (GDPR) Հոդվածի համաձայն մեր օրինական շահերի հիման վրա: Գրանցման ֆայլը կհեռացվի յոթօրյա ժամկետի ավարտից անմիջապես հետո, եթե այն անհրաժեշտ չէ պահման շրջանում առաջացած որոշակի խախտումների պարզաբանման կամ վկայության համար:

բ) Հոսթինգ (Hosting)

Կայքի տեղադրման (web hosting) շրջանակներում, այս կայքի գործարկման հետ կապված բոլոր մշակված տվյալները կպահպանվեն: Սա անհրաժեշտ է կայքի գործարկումն ապահովելու համար: Մենք մշակում ենք տվյալները համապատասխանաբար ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) զ) հոդվածի համաձայն մեր օրինական շահերի հիման վրա: Մեր կայքի գործարկումն ապահովելու համար մենք օգտվում ենք կայքի տեղադրման ծառայության մատակարարների ծառայություններից, որոնց ուղարկվում են վերոնշյալ տվյալները:

գ) Ինչպե՞ս կապ հաստատել

Մեզ հետ կապ հաստատելիս Ձեր տվյալները (անուն, կոնտակտային տվյալներ, Ձեր իսկ տրամադրածի չափով) և Ձեր հաղորդագրությունը կօգտագործվի միմիայն Ձեր խնդրի մշակման և տնօրինման նպատակով: Ձեր խնդրանքի մշակման նպատակով Տվյալները կօգտագործվեն ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) բ) հոդվածի կամ 6-րդ (1) զ) հոդվածի համաձայն: Ձեր կոնտակտային հարցումների մշակման համար մենք աշխատում ենք վերոնշյալ տվյալները ստացող ծառայության մատակարարների հետ:

զ) Հաճախորդի հաշիվ

Հաճախորդի հաշիվ բացելիս դուք ավտոմատ կերպով համաձայնում եք ի պահ տալ Ձեր կոնտակտային տվյալները (անուն, հասցե, էլ.փոստի հասցեն, բանկային տվյալներ), ինչպես նաև Ձեր օգտագործման տվյալները՝ օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը: Այդ կերպ մենք ընդունում ենք Ձեզ որպես հաճախորդ, իսկ Դուք կարողանում եք տնօրինել Ձեր պատվերները: Այս համատեքստում մեզ անհրաժեշտ է Ձեր հետևյալ համաձայնությունը՝

«[ ]Ես ցանկանում եմ ստեղծել հաճախորդի հաշիվ: Խնդրում եմ պահպանել իմ տվյալները այդ նպատակով: Ես կարող եմ չեղարկել իմ համաձայնությունը՝ ուղարկելով էլ.հաղորդագրություն info@berlitz-yerevan.am հասցեին»:

Այս համաձայնության հիման վրա Ձեր տվյալները կմշակվեն ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) ա) հոդվածի համաձայն:

է) Գնման գործարք

Ձեր պատվերի տվյալները մշակվում են մեր կողմից գնման պայմանագրի կատարման համար: Տվյալները մշակվում են ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) բ) հոդվածի համաձայն:

Մենք կփոխանցենք Ձեր հասցեի տվյալները ապրանքների առաքման համար նշանակված ընկերությանը: Պայմանագրի կատարման նպատակով մենք նաև կտրամադրենք Ձեր էլ.փոստի հասցեն կամ հեռախոսահամարը՝ համաձայնեցնելու առաքման ամսաթիվը առաքչի հետ:

Մենք կփոխանցենք Ձեր գործարքի տվյալները (անուն, պատվերի ամսաթիվ, վճարման մեթոդ, առաքման և/կամ ստացման ամսաթիվ, վճարման գումար և ստացող, առկայության դեպքում՝ բանկային տվյալներ կամ կրեդիտ քարտի տվյալներ) վճարման մշակման համար վստահված վճարային ծառայությունների մատակարարին:

թ) Մրցանակների խաղարկություն

Ձեր Տվյալները (անունը և կոնտակտային տվյալները, իսկ ընկերության անունից մասնակցության դեպքում՝ ընկերության անունը և պաշտոնը) պետք է նշվեն, եթե ցանկանում եք մասնակցել մեր Սուրբծննդյան օրացույցի մրցանակների խաղարկությանը: Մրցանակների խաղարկության մշակման համար մենք աշխատում ենք ծառայությունների մատակարարների հետ, որոնց փոխանցվում են նշված տվյալները: Տվյալները մշակվում են Ձեր կողմից տրված համաձայնության հիման վրա ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) ա) հոդվածին համապատասխան կամ մեր ծառայությունների մարքեթինգի օրինական շահերի հիման վրա նույն կանոնակարգի 6-րդ (1) զ) հոդվածի համաձայն:

ժ) Կարիերայի բաժին

Եթե ցանկանում եք ուղարկել մեզ Ձեր ինքնակենսագրականը, օրինակ Softgarden հարթակի միջոցով, ապա Ձեր տվյալները, (օրինակ՝ անունը, էլ.փոստի հասցեն, ցանկության դեպքում նաև նախընտրած աշխատավայրը), Ձեր հաղորդագրությունը և ներկայացրած դիմումի փաստաթղթերը կօգտագործվեն միմիայն ձեր աշխատանքի դիմում-խնդրանքի մշակման և տնօրինման նպատակով: Այս դեպքում, Ձեր տվյալների մշակման համար առաջնային օրինական հիմք հանդիսանում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 26-րդ բաժինը, համաձայն որի՝ տվյալների մշակումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ որոշում կայացնելու կամ եզրակացություն անելու համար:

Եթե դիմումի ընթացակարգի ավարտից հետո առաջանում է տվյալների անհրաժեշտություն, օրինակ դատական կարգով հետապնդման նպատակով, ապա մենք կարող ենք մշակել տվյալները մեր օրինական շահերի պաշտպանության համար՝ համաձայն ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) զ) հոդվածի, օրինակ՝ պահանջների պաշտպանության համար:

ի) Վաճառքների խթանում Salesforce

Հաճախորդի արդյունավետ աջակցության ապահովման նպատակներով մենք կիրառում ենք Salesforce հաճախորդների կառավարման համակարգ՝ ի դեմս Գերմանիայի Salesforce.com ՍՊԸ-ի, (հասցե՝ Գերմանիա, 80636 Մյունխեն, Էրիկ Մանն փողոց): Մենք օգտագործում ենք Salesforce մեր կայքում մշակված տվյալների (կոնտակտային տվյալներ, հաճախորդի հաշիվ, պատվերի տվյալներ, և այլն) հավաքագրման, միացման և գնահատման համար: Մշակման ընթացքում այդ տվյալները փոխանցվում են Salesforce-ի սերվերներին: Այս համատեքստում մշակումը կատարվում է մեր հաճախորդների սպասարկման բարելավման նպատակով համաձայն ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) զ) հոդվածի: Salesforce-ը ամպային հիմքով աշխատող ծառայություն է: Սա նշանակում է՝ ծառայությունները մատուցվում են համացանցի միջոցով՝ օգտագործելով աշխարհով մեկ տարածված սերվերներ: Հետևաբար, հնարավոր է՝ Ձեր տվյալները փոխանցվեն ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ:

Salesforce-ը դեպի երրորդ երկրներ փոխանցումների համար երաշխավորում է Տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակներ պարտադիր կանոնների պահպանման միջոցով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների դեպքում դա կատարվում է ԵՄ-ԱՄՆ գաղտնիության պաշտպանությամբ և ԵՄ-ի պայմանագրերի ստանդարտ դրույթների միջոցով:

լ)Կայքի վերլուծություն և մարքեթինգ

Մենք օգտագործում ենք քուքիներ՝ ("cookies") ապահովելու որոշ գործառույթների իրականացումը: Քուքիները տվյալների փոքր փաթեթներ են, որոնք տեղակայվում են Ձեր սարքավորման մեջ և փոխանակվում այլ ծառայությունների մատակարարների հետ: Մեր կողմից օգտագործվող քուքիներից որոշները կհեռացվեն, երբ դուք փակեք Ձեր բրաուզերը/դիտարկիչը ("session cookies"): Մնացած քուքիները կմնան Ձեր սարքավորման մեջ և թույլ կտան մեզ կրկին նույնականացնել Ձեր բրաուզերը հաջորդ այցի ժամանակ ("persistent cookies"):

Դուք կարող եք ջնջել Ձեր սարքավորման մեջ պահպանված բոլոր քուքիները և ընտրեք Ձեր բրաուզերի կարգավորումներն այնպես, որ կանխվի քուքիների տեղակայումը:

Այս դեպքում դուք պետք է վերահարմարեցնեք որոշ կարգավորումներ ամեն անգամ կայք այցելելիս և ընդունեք ապահովված գործառույթներից որոշների խափանումը:

Մենք օգտագործում ենք քուքիներ հետևյալ ֆունկցիոնալության ապահովման հետ կապված՝

աա) Google Analytics

Մենք օգտագործում ենք Google Analytics, որը Գուգլ ՍՊԸ-ի ծառայություն է (հասցե՝ ԱՄՆ, Կալիֆոռնիա 94043, 1600 Ամֆիֆիեթր Փարկուեյ Մաունթին Վյու: Իր ծառայությունների ապահովման համար Գուգլն օգտագործում է որոշ քուքիներ: Ձեր կողմից այս կայքի օգտագործման վերաբերյալ քուքիների գեներացրած տեղեկությունը (ներառյալ ձեր IP-հասցեն) փոխանցվում է Գուգլի սերվեր ԱՄՆ-ում, որտեղ դրանք պահպանվում են: Մենք օգտագործում ենք պահպանված տեղեկատվությունը վերլուծելու Ձեր կողմից կայքի օգտագործումը, կազմելու կայքում կատարված գործողությունների մասին հաշվետվություններ կայքի օպերատորի համար և ապահովելու կայքի օգտագործման հետ կապված հավելյալ ծառայությունների մատուցումը: Մենք մշակում ենք Ձեր կողմից տրված համաձայնությամբ ստացված տվյալները ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) ա) հոդվածի համամատասխան: Ոչ մի դեպքում Գուգլը չի կապում Ձեր IP-հասցեն այլ Գուգլի տվյալներին:

Հարկ ենք համարում նշել, որ կայքն օգտագործում է Google Analytics-ը անանունացված ընդլայնումով ("anonymized" expansion): Սա նշանակում է, որ IP-հասցեները կրճատվում են մինչ ԱՄՆ փոխանցվելը: Հետևաբար, ուղիղ անձնական նույնականացումը պահպանված տվյալների հետ ընդհանուր առմամբ անհնար է: Միայն բացառիկ դեպքերում լրիվ IP-հասցեն կփոխանցվի սերվերին ԱՄՆ-ում և այնտեղ կկրճատվի:

բբ) Ֆեյսբուք Վերամարքեթինգ/Վերաթիրախավորում: Facebook Custom Audiences (Pixel/Cookies)

Մենք կայքում օգտագործում ենք այսպես կոչված հետևող պիքսել (tracking pixel), որը նշանակում է՝ երբ մուտք եք գործում որոշ էջեր, Ձեր սարքավորման մեջ պահպանվում է քուքի, որը չի հեռանում: ենք Այդ քուքիները անհրաժեշտ են մեզ ՝հասկանալու համար, թե որ գովազդները կամ որ կայքերն են ուղղորդում օգտատերերին մեր կայք: Այդ ինֆորմացիան հետագայում օգտագործվում է օպտիմալացնելու մեր կայքը՝ վերլուծելով քուքիների տրամադրած վիճակագրական տվյալները: Ստացված տվյալները մշակվում են մեր կողմից մեր կայքի բովանդակության օպտիմալ մարքեթինգի օրինական շահերից ելնելով՝ համաձայն ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6-րդ (1) զ) հոդվածի:

Քուքիները չեն օգտագործվում որպես օգտատերերի անձնական նույնականացում: Տվյալները անանուն են և չեն կարող օգտագործվել օգտատերերի ինքնության վերաբերյալ եզրակացություն անելու նպատակով: Քուքիների՝ Ձեր կողմից կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկությունը՝ ներառյալ ձեր IP- հասցեն, կպահվեն և կմշակվեն ֆեյսբուքի սերվերի կողմից ԱՄՆ-ում:

Դուք կարող եք ցանկացած ժամանակ չեղարկել Ձեր կողմից տրված տվյալների հավաքագրման և պահման համար համաձայնությունը ՝ սեղմելով հրաժարման հղումը:

Գ. Տվյալների պահպանման ժամկետը

Ձեր անձնական տվյալները մեր մոտ կպահպանվեն այնքան ժամանակ, որքան որ պահանջում է դրանց մշակման նպատակը կամ մինչ Դուք կչեղարկեք այդպիսի տվյալների մշակման համաձայնությունը: Օրինական պահման պարտավորությունների պահպանման նպատակով որոշակի տվյալների պահպանման շրջանը կարող է սահմանափակվել մինչև 10 տարի՝ անկախ տվյալների մշակման նպատակներից:

Դ. Ձեր իրավունքները՝ որպես պայմանագրի կողմ

ա) Տեղեկություն ստանալու իրավունք

Ըստ պահանջի՝ մենք կտրամադրենք Ձեզ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ցանկացած ժամանակ անվճար կարգով:

բ) Ուղղում, ջնջում, մշակման սահմանափակումներ (արգելափակում), առարկում

Եթե հրաժարվում եք մեր կողմից ձեր անձնական տվյալների պահպանումից կամ դրանք այլևս ստույգ չեն, մենք կհեռացնենք կամ կարգելափակենք Ձեր տվյալները Ձեր իսկ խնդրանքով կամ համապատասխանաբար կթարմացնենք դրանք ընթացիկ օրենքների և կանոնների համապատասխան չափով: Դա վերաբերում է նաև այն դեպքին, երբ ցանկանում եք, որ Ձեր տվյալները մշակվեն՝ ապագայում ենթարկվելով որոշ սահմանափակումների:

գ) Տվյալների փոխանցելիություն

Եթե ցանկանում եք փոխանցել Ձեր տվյալները մեկ այլ իրավասու կողմի, ապա մենք կտրամադրենք Ձեզ համապատասխան տեղեկատվությունը մոդելավորված և համակարգչային ձևաչափով:

դ) Բողոքարկման իրավունք

Դուք ունեք Ձեր իրավասու վերահսկիչ մարմնին բողոքարկման իրավունք

ե) Համաձայնության հետագա կիրառումից հրաժարման իրավունք

Դուք կարող եք հրաժարվել Ձեր կողմից տրված համաձայնության հետագա կիրառումից: Ձեր համաձայնության չեղարկումը, այնուամենայնիվ, ոչ մի ազդեցություն չի ունենա Ձեր Տվյալների մշակման օրինականության վրա մինչ չեղարկումը:

զ) Սահմանափակումներ

Այն տվյալները, որոնք չի կարելի օգտագործել պայմանագրի կողմի նույնականացման համար, օրինակ նրանք, որոնք անանուն են դարձված վերլուծական նպատակներով, վերոնշյալ իրավունքների մեջ չեն ներառվում: Տվյալների տեղեկության տրամադրումը, հեռացումը, արգելափակումը, փոփոխությունը կամ փոխանցումը մեկ այլ ընկերության հնարավոր է այն դեպքում, երբ դուք տրամադրում եք մեզ հավելյալ տեղեկություն, որով մենք կարող ենք նույնականացում կատարել:

է) Ձեր իրավունքների կիրառումը որպես պայմանագրի կողմ

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, եթե ունեք Ձեր անձնական տվյալների, տեղեկության տրամադրման, ուղղումների, արգելափակման, առարկությունների կամ դրանց հեռացման վերաբերյալ հարցեր կամ ցանկանում եք փոխանցել տվյալները մեկ այլ երկիր:



Berlitz * +374 33 030030 Գտեք դասընթացը Առցանց Լեզվի դասեր մեծահասակների համար Լեզվի դասեր երեխաների և դեռահասների համար Բիզնես ծառայություններ և լեզվի կորպորատիվ դասընթացներ Լեզվի որակավորման առցանց ստուգում Բեռլիցի մասին Բեռլիցի մասին Բեռլիցի մեթոդը Բեռլիցի հետ սովորելը Բեռլիցի՝ լեզվի իմացության մակարդակներ Ինչո՞ւ սովորել Բեռլիցի հետ Կապվեք Կապվեք մեզ հետ Լեզվի կենտրոն իմ տարածքում Կարիերա Բեռլիցում Berlitz ողջ աշխարհով մեկ

Հեղինակային իրավունք 2019 Berlitz

Տվյալների պաշտպանություն Դրոշմակնիք & իրավական ծանուցումներ